«Լիվերպուլը» Յուրգեն Կլոպի օրոք երկրորդ անգամ 4 գնդակ բաց թողեց ՉԼ-ի խաղում

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում «Լիվերպուլը» ջախջախիչ պարտություն կրեց «Նապոլիից»։ Հանդիպումն ավարտվեց 1:4 հաշվով։

Այսպիսով, մինչ այժմ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ Չեմպիոնների Լիգայում «Լիվերպուլի» դարպասը միայն երկու ակումբ է կարողացել 4 գոլ խփել. առաջին անգամ մերսիսայդյան թիմը 2018 թվականին 4 գնդակ բաց թողեց «Ռոմայից» (2:4) փլեյ-օֆֆի 1/2 եզրափակչում։

Հիշեցնենք, որ Կլոպը «Լիվերպուլը» մարզում է 2015 թվականից: