Տեր Շտեգենը «Բարսելոնայի» դարպասապահների շրջանում 4-րդն է խաղերի քանակով

Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին, «Բարսելոնան» տանը 5:1 հաշվով ջախջախխեց «Վիկտորիա Պլզենին»: 

Այս հանդիպմանը կատալոնացիների մեկնարկային կազմում էր դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։ Գերմանացու համար այս խաղը 332-րդն էր «Բարսայի» կազմում (Opta):

Այս ցուցանիշով Տեր Շտեգենը մաքուր չորրորդ տեղ է դուրս եկել կատալոնական ակումբի պատմության մեջ (դարպասապահների շրջանում)։ Առաջին տեղում Վիկտոր Վալդեսն է (535 խաղ), երկրորդ տեղում՝ Անդոնի Սուբիսարետան (410), իսկ 3-րդ հորիզոնականում՝ Անտոնի Ռամալյետսը: