Չավին Ուսման Դեմբելեին համեմատել է Նեյմարի հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գովել է եզրային հարձակվող Ուսման Դեմբելեին՝ համեմատելով նրան կատալոնական ակումբի նախկին հարձակվող Նեյմարի հետ։

25-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը երկու գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում (5:1):

«Նա երջանիկ է, փոխանցումներ է կատարում, Դեմբելեն տարբերություն է ստեղծում խաղադաշտում, նա դաշույն է եզրում և վճռական է գործում: Ես չեմ տեսել շատ ֆուտբոլիստների, ովքեր նման կարողություններ ունեն: Նա լավագույն Նեյմարի մակարդակին է։

Վերջին տարիներին Դեմբելեն շատ խնդիրներ ուներ և արժանի է նրան, ինչ հիմա ունի։ Չկա մեկ մաքուր եզրային հարձակվող, ով կարողանա նրա պես գործել երկու եզրերում էլ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը: