Լուչիանո Սպալետտին մեկնաբանել է «Լիվերպուլի» նկատմամբ հաղթանակը

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում «Լիվերպուլի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը (4:1):

«Կարևոր արդյունք է: Մարդն իր խաղը գնահատում է մրցակցից կախված, և այս անգամ դա «Լիվերպուլն» էր, ուստի սա, իհարկե, մեծ արդյունք է։ Կարևոր է խաղալ քո ֆուտբոլը, անկախ նրանից, թե ում հետ ես հանդիպում և դա անել անընդհատ, առանց ընդհատումների։ Դա ընդգծում է թիմի մակարդակը:

Մենք լավ խաղ ցուցադրեցինք։ Բայց մենք չպետք է հպարտ լինենք։ Վաղն առավոտյան պետք է լավ մարզվես. դա քո պարտականությունն է, երբ հագնում ես այս ակումբի մարզաշապիկը: Վաղը դու պետք է կարողանաս անել այն, ինչ արեցիր այսօր»,- ասել է Սպալետտին Amazon Prime Video-ին: