«Կրասնոդարը» նոր կիսապաշտպան ունի

Պորտուգալական «Շավիշի» կիսապաշտպան Ժոաու Բատչին համալրել է «Կրասնոդարի» կազմը, հայտնում է «ցլերի» մամուլի ծառայությունը։

24-ամյա անգոլացին ռուսական ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը ժամկետով։ Ինչպես հայտնում է Transfermarkt-ը՝ աֆրիկացի կիսապաշտպանի տրանսֆերը «Կրասնոդարի» համար արժեցել է 1,5 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Բատչին «Շավիշի» կազմում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։