Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Խվիչայի մասին. «Ընդամենը 10 միլիոն, խելամիտ տրանսֆեր»

Ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գնահատել է տրանսֆերը, որի արդյունքում կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան տեղափոխվել է «Նապոլի»։

Նախօրեին կայացած Չեմպիոնների Լիգայի՝ «Լիվերպուլի» հետ խաղում վրացի ֆուտբոլիստը գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

«Հետաքրքիր է, որ «Նապոլին» այս ամռանը Խվիչա Կվարացխելիայի համար Բաթումիի «Դինամոյին» վճարեց ընդամենը 10 միլիոն եվրո։ Խելամիտ տրանսֆեր, խելամիտ ձեռքբերում»,- գրել է Ռոմանոն սոցցանցերի իր էջերում: