«Բավարիան» երկարացրեց Չեմպիոնների Լիգայում իր հաղթանակների ռեկորդային շարքը

Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Ինտեր» – «Բավարիա» հանդիպումը։ Այն անցկացվեց Միլանում և ավարտվեց մյունխենցիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Այսպիսով, «Բավարիան» Չեմպիոնների Լիգայի մեկնարկային խաղերում իր հաղթանակների ռեկորդային շարքը հասցրեց 19-ի, ընդ որում՝ 17 անգամ մյունխենցիներն անգամ գոլ չեն բաց թողել:

Բացի այդ, «Բավարիան» երկարացրեց իր անպարտելիության շարքը խմբային փուլում: Վերջին անգամ գերմանական գրանդը պարտվել է 2017 թվականին ՊՍԺ-ին: Դրանից հետո «Բավարիան» տարել է 26 հաղթանակ և 3 անգամ խաղացել ոչ-ոքի։