Էրիկ տեն Հագը հայտնել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է խաղալ Եվրոպա Լիգայում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Եվրոպա Լիգայի 1-ին տուրի «Ռեալ Սոսյեդադ» հետ հանդիպման նախօրեին խոսել է 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ներկայիս մարզավիճակի մասին։

«Իհարկե, նա պատրաստ է մեկնարկային կազմում հայտնվել մրցաշրջանի հանդիպումների մեծ մասում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Goal-ը։

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 8-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: