Կառլուշ Կեյրուշը կարիերայի ընթացքում երկրորդ անգամ գլխավորել է Իրանի հավաքականը

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Կառլուշ Կեյրուշին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։

69-ամյա մասնագետը փոխարինել է Դրագան Սկոչիչին, ով Իրանի հավաքականը մարզում էր 2020 թվականի փետրվարից։

Կեյրուշն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ ստանձնեց Իրանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, որը նախկինում զբաղեցրել էր 2011 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի հունվարը։