Էդուարդ Մենդին մերժել է «Չելսիի» առաջարկը

«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին մերժել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը։

Դա պայմանավորված է նրանով, որ նոր համաձայնագրով սենեգալցի դարպասապահին առաջարկվում է ավելի քիչ գումար, քան վաստակում է պահեստային դարպասապահ Կեպա Արիսաբալագան, հայտնում է Evening Standard-ը:

27-ամյա Արիզաբալագան ներկայումս ստանում է շաբաթական 221.000 եվրո, մինչդեռ Մենդիին առաջարկվել է վաստակել 200.000 եվրո։