Թոմաս Տուխել. «Մենք վատ խաղացինք, ոչինչ չի փոխվել»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Զագրեբի «Դինամոյից» Չեմպիոնների լիգայի E խմբի  առաջին տուրում կրած պարտությունը (0-1):

«Մենք վատ խաղացինք, ոչինչ չի փոխվել: Խաղի մեկնարկը նորմալ էր, մենք չօգտագործեցինք մեր պահերը:

Ընդմիջմանը մի քանի փոփոխություններ արեցինք, ոգեշնչեցինք տղաներին, բայց, այնուամենայնիվ, մեզ համար դժվար էր դա անել»,- ասել է Տուխելը: