Խավիեր Տեբասը ընտրություն է կատարել Կարիմ Բենզեմայի և Ռոբերտ Լևանդովսկիի միջև»

Իսպանիայի Լա Lիգայի նախագահ Խավիեր Տեբասը լրագրող Գոնսալո Պալաֆոքսի հետ զրույցում ընտրություն է կատարել Կարիմ Բենզեմայի և Ռոբերտ Լևանդովսկիի միջև:

– Ո՞վ է լավագույնը՝ Բենզեմա՞ն, թե՞ Լևանդովսկին:

«Քանի որ ես «Ռեալի» երկրպագու եմ, ապա Բենզեման»,- ասել Տեբասը:

Հիշեցնենք, որ 34-ամյա Լևանդովսկին հուլիսի 19-ին էր Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»: