«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կարլես Պույոլը հայտարարել է, որ կատալոնացիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին»:
«Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, և հուսով եմ, որ նա կարող է նվաճել «Ոսկե գնդակը»:
Լևանդովսկին արժանի էր դրան դեռ անցյալ տարի: Ռոբերտը պետք է նվաճի «Ոսկե գնդակը» «Բարսելոնայում»:
Բենզեման և Լևանդովսկին այսօր աշխարհի լավագույն հարձակվողներն են։ Բենզեման Կրիշտիանուի հեռանալուց հետո դարձավ մադրիդցիների առաջատարը, իսկ Լևանդովսկին շատ անհավանական մրցաշրջաններ անցկացրեց «Բավարիայում», – Պույոլի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։