Ռիս Ջեյմսը՝ «Չելսիի» հետ նոր պայմանագիր կնքելու մասին. «Ես յոթերորդ երկնքում եմ»

«Չելսիի սան Ռիս Ջեյմսը մեկնաբանել է լոնդոնյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը։ «Ազնվականները» հինգ տարով երկարաձգել են համաձայնագիրը 22-ամյա պաշտպանի հետ։

«Ես յոթերորդ երկնքում եմ։ Ես երախտապարտ եմ երկրպագուներին, նոր սեփականատիրոջը և ակումբում ներգրավված բոլոր մարդկանց։ Վստահ եմ, որ մենք շատ տիտղոսներ նվաճելու հնարավորություն կունենանք։

Ես մեծացել եմ այս ակումբին աջակցելով, այստեղ եմ վեց տարեկանից: Ես նոր պայմանագիր եմ ստորագրել, քանի որ սա այն ակումբն է, որտեղ ես ցանկանում եմ լինել։ Մեզ փայլուն ապագա է սպասվում»,- Ջեյմսի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։