«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի ՊՍԺ-ի հետ առաջիկա հանդիպման մասին իր կարծիքով։
«Խմբից դուրս գալու համար մեզ անհրաժեշտ է 10 միավոր։ Իմ կարծիքով, ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի այս առաջնության գլխավոր ֆավորիտն է։ Հիանալի հանդիպում է լինելու, և մենք մտադիր ենք լավ խաղ ցուցադրել տեխնիկական տեսանկյունից»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում պարտվեց Մադրիդի «Ռեալին», իսկ «Յուվենտուսը» նույն փուլում զիջեց «Վիլյառեալին»։