Մատեո Կովաչիչ. «Օբամեյանգը լուրջ համալրում կլինի «Չելսիի» համար»

«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարծիք է հայտնել լոնդոնյան ակումբի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի մասին։

«Կարող եմ ասել, որ Օբամեյանգը մեծ համալրում կլինի մեր թիմի համար: Նա որակյալ ռմբարկու է, ինչը մեզ պակասում էր։ Վերջին տարիներին «Չելսին» չունի հարձակվող, ով մրցաշրջանում 20-25 գոլ է խփում։ Եվ նա մեզ պետք է, որպեսզի տիտղոսներ նվաճենք: Այնպես որ, մենք ուրախ ենք, որ նա եկավ:

Օբամեյանգը ռմբարկու է, ով արդեն իր կարգն ապացուցել է համաշխարհային մակարդակով։ Հուսով եմ, որ նա լավ արդյունքներ ցույց կտա «Չելսիում»,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում Four-Four-Two-ն։