Պաշտոնական. Ժիրայր Շաղոյանը՝ Սոֆիայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ

Սոֆիայի ԲԿՄԱ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է Հայաստանի հավաքականի թեկնածու Ժիրայր Շաղոյանի տեղափոխության մասին:

Բուլղարական ակումբը չի հաղորդում տրանսֆերի մանրամասները:

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Արարատ-Արմենիային», սակայն վերջին շրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս Երևանի ԲԿՄԱ-ում: