Աշոտ Ղալթախչյանը՝ ՈւԵՖԱ Երիտասարդական լիգայի հանդիպման մրցավար

Սեպտեմբերի 7-ին Գերմանիայի Դրայայխ քաղաքում կկայանա ՈւԵՖԱ Երիտասարդական լիգայի D խմբի «Այնտրախտ» (Գերմանիա) – «Սպորտինգ» (Պորտուգալիա) հանդիպումը։

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հանդիպման մրցավար է նշանակվել ՀՖՖ մրցավար Աշոտ Ղալթախչյանը, նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանն ու Արթուր Գդլյանը։