«Չելսին» նոր պայմանագիր է առաջարկել Էդուար Մենդիին

«Չելսին» բանակցություններ է սկսել դարպասապահ Էդուար Մենդիի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Մեթ Լոուն:

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն բանակցությունների նախնական փուլ են անցկացրել։ «Ազնվականներն» աֆրիկացի դարպասապահին ավելի լավ պայմաններով պայմանագիր են առաջարկում։

Հիշեցնենք, որ Մենդին լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2020 թվականին։ Նրա գործող համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի նոր խաղարկությունում դարպասապահն անցկացրել է 6 հանդիպում, որոնցում բաց է թողել 9 գոլ։