Մեկնարկել է «Փյունիկ» – «Սլովան» խաղի տոմսերի առցանց վաճառքը

Սեպտեմբերի 15-ին, Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Սլովակիայի չեմպիոն «Սլովանին» (Բրատիսլավա)։ Խաղը կսկսվի ժամը 20:45-ին։

Երևանյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ խաղի տոմսերի առցանց վաճառքը սկսվել է այսօր՝ ժամը 15:00-ից, այս հղմամբ։

Տոմսերը կարող եք ձեռք բերել նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից՝ սեպտեմբերի 11-ից սկսած, ժամը 11:00-ից։ Տոմսարկղերը կաշխատեն մինչև 19:00-ն։

Նշենք, որ 1 անձը կարող է ձեռք բերել 5 տոմսից ոչ ավելի։

Տոմսերի գները հետևյալն են՝

Արևմտյան տրիբունա` 3000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։