«Յուվենտուսը» լուրջ կորուստ ունի ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Պարի Սեն Ժերմենի» դեմ հանդիպումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

34-ամյա վինգերին հաջողվել է ապաքինվել Ա Սերիայի նոր մրցաշրջանի սկզբում ստացած վնասվածքից, սակայն նա դեռ պատշաճ մարզավիճակ չի հավաքել, ուստի մարզչական շտաբը որոշել է չվտանգել նրա առողջությունը։

Հիշեցնենք, որ Դի Մարիան ՊՍԺ-ում հանդես է եկել 2015-ից 2022 թվականներին։ Արգենտինացին այս ամռանը լքեց ֆրանսիական ակումբը և անվճար տեղափոխվեց «Յուվենտուս»:

ՊՍԺ – «Յուվենտուս» հանդիպումը կկայանա Փարիզում սեպտեմբերի 6-ին: Խաղի սկիզբը՝ 23:00-ին (Երևանի ժամանակով):