«Յուվենտուսը» ձմռանը կրկին կփորձի ձեռք բերել «Լիվերպուլի» ֆուտբոլիստին

«Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի ծառայություններով։ Թուրինյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի իրականացնել 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։

Այս ամառ «Յուվեն» արդեն փորձել էր գնել բրազիլացուն, սակայն ակումբները չէին կարողացել համաձայնության գալ գործարքի պայմանների շուրջ։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Կողմերի միջև համաձայնագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, ուստի հունվարից Ֆիրմինոն կկարողանա ուղիղ բանակցել այլ թիմերի հետ։