Թոմաս Տուխել. «Կարծում եմ՝ մենք հիանալի տրանսֆերներ իրականացրինք»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գոհ է մնացել տրանսֆերային շուկայում ակումբի աշխատանքից:

«Կարծում եմ՝ մենք մի քանի հիանալի տրանսֆեր իրականացրինք: Գների մասին խոսելը մեզ չի օգնի: Միգուցե մենք ամենաիդեալական վիճակում չենք եղել ճիշտ գումար վճարելու համար, բայց մեղավոր չկա։ Այն ֆուտբոլիստները, որոնց մենք հրավիրել ենք, կատարյալ են համակարգի համար»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ «Չելսին» չհասցրեց իրականացնել Արսեն Զախարյանի տեղափոխությունը Մոսկվայի «Դինամոյից»: