Դիեգո Սիմեոնեն խոսել է Անտուան Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատասխանել է այն հարցին, թե ինչու է հարձակվող Անտուան ​​Գրիզմանը քիչ խաղաժամանակ ստանում։

«Մենք պետք է փորձենք նրանց հասկացնել, որ 30 րոպե լավ խաղալն ավելի կարևոր է, քան 60 րոպե վատ խաղալը: Հասկանալի է, որ բոլորն ուզում են ավելի շատ խաղալ, բայց մարզիչները թիմին ձեռնտու իրավիճակներ են փնտրում: Նրանք ինձ ճանաչում են արդեն 10 տարի։ Ես ակումբի մարդ եմ և միշտ կլինեմ այդպիսին»,- ասել է Սիմեոնեն:

Նոր մրցաշրջանում Անտուան ​​Գրիզմանը մասնակցել է Լա Լիգայի 3 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։ Ֆրանսիացին խաղադաշտում անցկացրել է 82 րոպե։