Արգենտինայում չեղարկվել են բոլոր ֆուտբոլային հանդիպումները

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան (AFA) հայտարարել է բոլոր ֆուտբոլային հանդիպումները չեղարկելու մասին՝ երկրի փոխնախագահ Քրիստինա Քիրշների դեմ մահափորձի պատճառով։

«Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան խստորեն դատապարտում է փոխնախագահ Քրիստինա Քիրշների հետ կատարվածը։ Մենք հայտարարում ենք, որ բռնությունը երբեք շարժիչ ուժ չի եղել»,- ասվում է AFA-ի հայտարարության մեջ:

Փոխնախագահի դեմ մահափորձը տեղի է ունեցել տեղական ժամանակով սեպտեմբերի 1-ի երեկոյան, երբ Քիրշները իր տան մոտ ողջունել է կողմնակիցներին։ Անհայտ անձը ատրճանակն ուղղել է նրա դեմքին և սեղմել ձգանը, սակայն կրակոց չի արձակվել։ Դրանից հետո չարագործը ձերբակալվել է։