«Յուվենտուսը» կրկին վարձակալությամբ բաց է թողել Մարկո Պյացային

Կիսապաշտպան Մարկո Պյացան հերթական անգամ վարձակալությամբ հեռացել է «Յուվենտուսից»: Խորվաթը 2022/2023 մրցաշրջանը կանցկացնի «Էմպոլիի» կազմում։ 

Վարձակալության ժամկետի ավարտից հետո «Էմպոլին» կկարողանա ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը: Պյացայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 3,5 միլիոն եվրո։

Մարկոն «Ծեր սինյորայի» ֆուտբոլիստ է հանդիսանում 2016 թվականից։ Սա նրա վեցերորդ վարձակալությունն է։ Նախկինում կիսապաշտպանը տեղափոխվել է «Շալկե», «Ֆիորենտինա», «Ջենոա», «Տորինո» և «Անդերլեխտ»: