VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա. «Արարատ-Արմենիան» ջախջախեց «Վանին»

VBet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/23 խաղարկության 6-րդ մրցափուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» Չարենցավանում հյուրընկալվել էր «Վանին»: Վարդան Բիչախչյանի ֆուտբոլիստները ջախջախիչ հաղթանակ տոնեցին:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

«Վան» – «Արարատ-Արմենիա» 0:4 (0:1)

0:1 Ջոնաթան Դուարտե (40)

0:2 Ուիլֆրեդ Էզա (60)

0:3 Ուիլֆրեդ Էզա (62)

0:4 Ջոնաթան Դուարտե (73)

6-րդ տուրից հետո «Արարատ-Արմենիան» ունի 10 միավոր և 2-րդն է մրցաշարային աղյուսակում: «Վանն» ունի նույնքան միավոր ու եզրափակում է լավագույն եռյակը: