Հայտնի է «Փյունիկի» Մ18 տարեկանների թիմի մրցակիցն ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը, որտեղ «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմն ընդգրկված էր ներքին չեմպիոնների ուղում:

Վիճակահանության արդյունքում հայկական թիմին բաժին հասավ ֆրանսիական «Նանտը»:

Առաջին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, Նանտում, իսկ պատասխան խաղը՝ հոկտեմբերի 5-ին, Երևանում։

Նշենք, որ 2-րդ փուլի վիճակահանությամբ այս զույգի հաղթողը 2-րդ փուլում կհանդիպի Մյոլդե (Նորվեգիա) – Հիբերնիան (Շոտլանդիա) զույգի հաղթողի հետ։ Խաղերը կկայանան հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 2-ին։