Հայ մրցավարները կսպասարկեն Կանանց Աշխարհի առաջնության հանդիպում

Սեպտեմբերի 1-ին Իսրայելի Նես Ցիոնա քաղաքում կկայանա Կանանց ԱԱ-2023 որակավորման փուլի Իսրայել – Բուլղարիա հանդիպումը։

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Խաղը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Արաքսյա Սարիբեկյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Լիանա Գրիգորյանը և Քրիստինե Գրիգորյանը։ Հանդիպման չորորդ պաշտոնյան է Սոֆիկ Թորոսյանը։