«Այաքսը» հայտարարել է Լուկաս Օկամպոսի տեղափոխության մասին

«Այաքսի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է «Սևիլիայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսի տեղափոխության մասին։

Նշվում է, որ կողմերը վարձակալության պայմանագիր են կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ժամկետով։

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Օկամպոսը «Սևիլիայի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։