Թոմաս Տուխել. «Կոնտեն երբեք դա չի խոստովանի, բայց նրա թիմերը պայքարում են միայն չեմպիոնության համար»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի՝ «Թոթենհեմի» հետ խաղից առաջ խոսել է Անտոնիո Կոնտեի թիմի չեմպիոնական շանսերի մասին։

«Կարծում եմ, որ բոլոր այն թիմերը, որոնք մարզել է Անտոնիո Կոնտեն, եղել են տիտղոսի հավակնորդներ։ Եվ միշտ այդպես է եղել՝ բոլոր երկրներում, բոլոր թիմերում։

Նրանք ուժեղացրել են իրենց կազմը և ունեն շատ պահանջկոտ մարզիչ՝ ով հաղթանակի ծարավ է:

Առջևում երկար ճանապարհ կա, և Կոնտեն երբեք դա չի խոստովանի, բայց ես հավատում եմ, որ նրա թիմերը պայքարում են միայն չեմպիոնության համար»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Չելսի»-«Թոթենհեմ» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» սադիոնում: