Չավի. «Ինձ դուր է գալիս Օբամեյանգը, սակայն մինչև օգոստոսի 31-ը չգիտեմ, թե ինչ կլինի»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է, թե ում վրա է հույսը դնում նոր մրցաշրջանում, ում վրա՝ ոչ։

«Ես հույսեր եմ կապում Օբամեյանգի հետ. Ում վրա հույս չեմ դնում, նրանք արդեն գիտեն, ես անձամբ նրանց ասել եմ, որ չեն կարողանա մասնակցել խաղալ, նրանք գրեթե խաղաժամանակ չեն ստանա։ Ինձ դուր է գալիս Օբամեյանգը, կարծում եմ, որ նա կարող է մեզ շատ օգնել, սակայն մինչև օգոստոսի 31-ը չգիտեմ, թե ինչ կլինի»,-ասել է Չավին

Լա Լիգայի 1-ին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Ռայո Վալեկանոյին»։ Խաղը կկայանա օգոստոսի 13-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։