«Լեսթերը» «Չելսիից» ահռելի գումար է պահանջում Ուեսլի Ֆոֆանայի համար

«Չելսին» հետաքրքրված է «Լեսթերի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի ծառայություններով: Սակայն «աղվեսները» մտադիր են ֆրանսիացու տրանսֆերի դիմաց ստանալ 90-100 մլն եվրո, ինչը կտրականապես չի գոհացնում լոնդոնյան ակումբին, հայտնում է RMC Sport-ը։

Միևնույն ժամանակ, «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը չի ցանկանում բաժանվել 21-ամյա ֆուտբոլիստից:

Նախորդ մրցաշրջանում պաշտպանը «Լեսթերի» կազմում 11 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլի հեղինակ:

Ֆոֆանայի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։