«Բարսելոնայի» սանը կարող է կարիերան շարունակել «Ռեալում»

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Իկեր Բրավոն կարող է միանալ  Մադրիդի «Ռեալին», գրում է ինսայդեր Ժերար Ռոմերոն:

Իսպանական ակումբը արդեն կապվել է 17-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ:

Բրավոն կատալոնական «Բարսելոնայի» սան է և 2010-2021 թվականներին խաղացել է կատալոնական ակումբի պատանեկան թիմերում:

Իկերը գերմանական ակումբ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը: 2021/22 մրցաշրջանում «Բայերի» Մ19 թիմի կազմում նա անցկացրել է 14 հանդիպում, և խփել 7 գոլ: