Մեմֆիս Դեպայը կարիերան շարունակելու անսովոր տարբերակ ունի

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է կարիերան շարունակել Թուրքիայի առաջնությունում։

Նա առաջարկներ ունի տեղի երկու ակումբներից, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական ակումբները;

Այնումենայնիվ, այս պահին ֆուտբոլիստի տեղափոխությունն անգլիական ակումբներ քիչ հավանական է։

28-ամյա Դեպայի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Անցած մրցաշրջանում Դեպայը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։