Կեյլոր Նավասը, գուցե տեղափոխվի Ա Սերիա

«Նապոլին» ուսումնասիրում է ՊՍԺ-ի և Կոստա Ռիկացի դարպասապահ Կեյլոր Նավասին ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:

Նեապոլիտանական ակումբը դարպասապահի փնտրտուքների մեջ է Դավիդ Օսպինայի՝  հեռանալուց հետո։

Նավասը, ում ՊՍԺ-ից հայտնել են, որ 2022/23 մրցաշրջանում լինելու է Ջանլուիջի Դոննարումայի փոխարինողը,պատրաստ է լքել ակումբը:։