Պաշտոնական. Փոփոխվել է Մունդիալ-2022-ի մեկնարկի օրը

Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնության մեկնարկի օրը փոխվել է հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այն կմեկնարկի նախատեսվածից 1 օր շուտ՝ նոյեմբերի 20-ին:

Նման որոշում կայացվել է, որպեսզի ընդունող երկրի հավաքականը խաղա բացման օրը:

Այսպիսով՝ Մունդիալ-2022-ի անդրանիկ խաղում ուժերը կչափեն Քաթարի և Էկվադորի հավաքականները: