Պաշտոնական. «Ուրարտուն» բրազիլացի նորեկ ունի

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի  մամուլի ծառայությունը հայտնել է բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորի հետ պայմանագիր կնքելու մասին:

27-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում:

Մինչև այդ ֆուտբոլիստը խաղացել է մի շարք բրազիլական ակումբներում:

«Ուրարտուում» բրազիլացին կխաղա «33» համարի մարզաշապիկով