Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը ԱՊԼ վերադառնալու տարբերակ ունի

«Բարսելոնայի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է վերադառնալ Անգլիա։ Գաբոնցի ֆուտբոլիստը հայտնվել է «Չելսիի» հետաքրքրության կենտրոնում։

Ըստ աղբյուրի՝ բանակցություններն արդեն սկսվել են, և լոնդոնցիները պաշտոնական առաջարկ են արել ռմբարկուի տրանսֆերի համար:

Օբամեյանգը «Բարսայում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից, որտեղ տեղափոխվել էր «Արսենալից»: Կատալոնացիների հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։

33-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ։