Ռենան Լոդին, գուցե միանա անգլիական գերակումբին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» դիտակետում է պահում Մադրիդի «Ատլետիկոյի» բրազիլացի պաշտպան Ռենան Լոդիին, հավաստում է The Telegraph-ը:

Անգլիական գրանդը Լոդիին տեսնում է որպես Լոնդոնի «Արսենալին» միացած ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի պոտենցիալ փոխարինող:

Մադրիդցիների դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ դեռևս հայտնի չէ: