Պաշտոնական. Երևանի «Նոան» նորեկ ունի

Երևանի «Նոան» պայմանագիր է կնքել կորեացի կիսապաշտպան Յոն-Սընգ Կիմի հետ, հավաստում է ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է գերմանական «ԷՍ-ՍԻ Սենթ Թյոնիսը»։ Նախկինում նա խաղացել է նաև Հարավային Կորեայի մանկապատանեկան թիմերում։