Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել է, որ «Յուվենտուսը» նոր տրանսֆեր է համաձայնեցրել

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն:

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում, ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է թուրինյան ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները։

«Յուվենտուսը» կվարձակալի Լեանդրո Պարեդեսին՝ հաջորդ ամառ տրանսֆերի գնման պարտադիր պայմանով:

28-ամյա արգենտինացու գործող համաձայնագիրը փարիզցիների հետ հաշվարկված է մինչեւ 2023 թվականի հունիսը։