Պաշտոնական. Ալեքսեյ Միրանչուկը՝ «Տորինոյի» ֆուտբոլիստ

Բերգամոյի «Ատալանտայի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը վարձավճարով միացավ իտալական «Տորինոյին», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը 1 տարվա վարձակալության պայմանագիր է կնքել Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ:

Նախորդ մրցաշրջանում Ալեքսեյ Միրանչուկն «Ատալանտայի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել էր 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

https://twitter.com/TorinoFC_1906/status/1557702384901656577