ՊՍԺ-ն շուտով նոր տրանսֆեր կիրականացնի

«Նապոլին» և ՊՍԺ-ն քննարկում են իտալական ակումբի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի տրանսֆերը։

Այս մասին գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Ըստ աղբյուրի տրանսֆերը մոտ է կայացմանը:

26-ամյա իսպանացու պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին, և ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել համագործակցությունը։

Ֆրանսիական ակումբը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից: Ինչպես հայտնում է աղբյուրը, ՊՍԺ-ն կիսապաշտպանի համար առաջարկել է 25 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները, և այժմ ակումբներն աշխատում են գործարքի վրա։

2021/22 մրցաշրջանում Ռուիսը Ա Սերիայի 32 խաղում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։