Ֆլորենտինո Պերես. ««Բարսան» և «Ռեալը» աշխարհի ամենահզոր ակումբներն են»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» հետ հավերժական մրցակցությանը:

«Եղել են մրցաշրջաններ, երբ մենք ավելի լավ ենք հանդես եկել եղել է նաև հակառակը: «Բարսան» և «Ռեալը» աշխարհի ամենահզոր ակումբներն են:

Եթե նորից այդպես լինի, լավ կլինի բոլորի համար, լավ կլինի համաշխարհային ֆուտբոլի համար»,- Պերեսի խոսքը մեջբերում է Movistar-ը: