Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» միանգամից երկու նորեկ կունենա

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» համաձայնության է եկել ՊՍԺ-ի կիսապաշտպան Էրիկ Էբիմբեի տրանսֆերի հարցում՝ համաձայնեցնելով անձնական պայմանագրի պայմանները 21-ամյա ֆուտբոլիստի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Լուկա Պելեգրինին նույնպես կմիանա ակումբին։ Ուրբաթ օրը իտալացին կժամանի Ֆրանկֆուրտ՝ բուժզննում անցնելու և վարձավճարով կմիանա Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: