Լոնդոնյան գրանդը շուտով պաշտոնական առաջարկով կդիմի «Բարսելոնային»

Լոնդոնի «Չելսին» պաշտոնական առաջարկ կկատարի կատալոնական «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի համար, հաղորդում է լրագրող Մեթ Լոուն։

Օբամեյանգին թիմում ցանկանում է տեսնել անձամբ «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Թիմից  վերջերս հեռացել է գերմանացի հարձակվող Տիմո Վերները, ինչը ավելի է մեծացնում Օբամեյանգի տրանսֆերի հավանականությունը: