Ալեքսեյ Միրանչուկը ժամանել է Թուրին

«Ատալանտայի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը ժամանել է Թուրին, հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն՝ իր պաշտոնական կայքում տեղադրելով լուսանկար։

Նշվում է, որ ռուսաստանցին այսօր բուժզննում կանցնի «Տորինոյի» համար և պայմանագիր կկնքի ակումբի հետ:

26-ամյա Միրանչուկը «Ատալանտայում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից՝ 56 խաղում դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։