«Յուվենտուսն» ու «Միլանը» միևնույն տրանսֆերային նպատակն ունեն

«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կարող է տեղափոխվել Ա սերիա, հայտնում է Mail Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը կարող է ելույթները շարունակել «Յուվենտուսում», կամ «Միլանում»։

Երկու ակումբներն էլ հետաքրքրված են կիսապաշտպանի ծառայություններով։ «Չելսին» Պուլիշիչին ներառել է այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր կարող են հեռանալ թիմից այս ամառ:

2021/22 մրցաշրջանում նա մասնակցել է «Չելսիի» 38 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։