Կառլո Անչելոտտի. ««Հեշտ հանդիպում չէր, բայց մենք վերահսկում էինք իրավիճակը»

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-0):

«Հեշտ հանդիպում չէր, նրանք շատ լավ խաղացին, մենք գոլ խփեցինք, բայց մենք վերահսկում էինք իրավիճակը:

Մրցաշրջանի սկզբում չի կարելի ենթադրել, որ մենք լավ մարզավիճակում կլիենք: Բայց մենք հաղթեցինք, որպեսզի լավ սկսենք մրցաշրջանը:

Մթնոլորտը լավն է, իսկ հաղթանակը մոտիվացնում է»,- Անչելոտտիի խոսքը մեջբերում է Marca-ն: